🇺🇸👇🇷🇺
ՉԱԽԱԼԱԲԵՐԴ, ՄԱԴԱՆ ԵՎ ՋԻԼԻԶԱ (քայլարշավ)
28․09 | 15.000Դ | 093 55 14 85
Մեր գերբացառիկ սահմանապահ կոթողներ շարքի հերթական հրաշքը Չախալաբերդն է (Բազաբերդը), որը մոտ է Լոռիի ծայր հյուսիսում գտնվող Ջիլիզա բնակավայրին։ Մեր այցի ընթացքում ոչ միայն անտառային հրաշք քայլարշավով կհասնենք Չախալաբերդ, այլ նաև կվայելենք յուրօրինակ Ջիլիզան ու Մադանը՝ իրենց կոլորիտով և գեղեցիկ տեսարաններով։ Կվայելենք հյուսիսային Լոռիի կուսական անտառները, ուր մեր ճանապարհը կարող են անգամ եղնիկներ կտրել։ Կայցելենք անչափ գեղեցիկ և տարբերվող, երբեմնի հունաբնակ Մադան գյուղ, ապա Լալվարի անտառապատ լանջերով կհասնենք գողտրիկ Ջիլիզա գյուղ։ Այստեղ կտեսնենք Ջիլիզայի հնամենի եկեղեցու ավերակները, որից հետո արդեն քայլարշավով կհասնենք միջնադարյան Գուգարքի հզոր Բազաբերդ կամ նույն ինքը՝ անտառներում բազմած Չախալաբերդ, որն առավել լավ պահպանված ու տպավորիչ հայոց բերդերից է։ Քանի որ Ջիլիզան անմիջապես հայ-վրացական սահմանին է, այս ուղևորության համար պետք է հատուկ թույլտվություն, ինչն էլ ենթադրում է նախապես գրանցում այս հրաշք ուղևորությանը։
👣 Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 4 կմ։ Նախընտրելի է ունենալ քայլարշավային հանդերձանք և կոշիկներ։ Մեկնելիս ֆուդկորտում դադար լինելու է։
🏰 Այս ուղևորությունը Համշեն տուրի «Հայոց բերդերը և ամրոցները» հատուկ նախագծի մաս է կազմում:
‼ ԳՐԱՆՑՎԵԼՈւ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ՝ սեպտեմբերի 1
⏰ Մեկնումը՝ 8:00, վերադարձը՝ մոտ 21:00
🏘 Մեկնելու վայրը՝ Թումանյան 8
Գինը՝ 15.000 դրամ, որը ներառում է՝
- բարձրակարգ միկրոավտոբուսը (Mercedes Sprinter),
- պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը,
- հատուկ թույլտվության ստացումը:
🇺🇸 (FOR ENGLISH) -
https://bit.ly/3nhcswy
🇷🇺 (НА РУССКОМ) -
https://bit.ly/3btCkCJ
_________________________
💻 Մեր բոլոր տուրերը՝
https://hamshen.am
🏠 Թումանյան 8, Երևան
☎️ 093 551485 | 091 551485 | 041 551485
📱 Viber / WhatsApp: +374 93 55 14 85
#ՀայոցԲերդերըևԱմրոցները #Համշենտուր
You may also like the following events from Hamshen Tour - Համշեն Տուր:
- Next Sunday, 27th July, 09:00 am, ԱՆԻՆ՝ Խարկովից, Հայկաձոր, Երերույք (բացառիկ) | Ani from Kharkov, Haykadzor, Yereruyk in Yerevan
- Next month, 3rd August, 10:00 am, Հայկաձորի Կարմիր վանք, Բագրավան, Երերույք․ բացառիկ | Haykadzor Monastery, Bagravan, Yereruyk in Yerevan
- Next month, 15th August, 05:00 am, Արևմտյան Հայաստան 3 օր | Western Armenia 3 Days in Yerevan
Also check out other
Trips & Adventurous Activities in Yerevan.